«Երևանը վերադարձնելու Ալիևի հայտարարությունը բացարձակ անհեթեթություն է». Взгляд
![]() 1390 Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 14:40 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Երևանն «Ադրբեջանի պատմական հողն» է, հետաքրքիր է ոչ միայն այն առումով, որ այն գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություն է: Գլխավորն այն է, որ նման միֆերը հաճախ իրական պատերազմի են հանգեցնում, և պատմության մեջ շատ են նման օրինակները: Այս մասին գրում է Взгляд պարբերականն իր՝ «Ինչո՞ւ է Ալիևը «պատմական և հզոր Ադրբեջանի» մասին միֆեր ստեղծում» վերնագրով հոդվածում: Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին և վերադարձնի Երևանը»: «Մենք պետք է վերադարձնենք մեր պատմական հողերը՝ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչեն (Զանգեզուր՝ Սյունիք, Գեյչե՝ Սևան)»,- գրում է պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական կայքերից մեկին: Ալիևը նաև հայտարարել է, որ այժմ Ադրբեջանում «պատմական հողերի մասին գիտական աշխատություններ են գրվում, ֆիլմեր են նկարահանվում, ցուցադրություններ են կազմակերպվում»: Պարբերականը նշում է, որ Երևանում այս հայտարարությունը կտրուկ քննադատության է արժանացել: ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ռասիզմի համար: «Ակնհայտ է, որ Ալիևը նման հայտարարություն է արել Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն այս տարվա ապրիլին: Իհարկե, այդ հայտարարությունները բացառապես «ներքին օգտագործման» համար են: Դրանք որևէ լուրջ հետևանքի չեն հանգեցնի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացում պետք չէ սպասել»,- նշում է Взгляд-ը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
