«Ռուսաստանը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը». Լուկաշենկո
![]() 1525 Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ., 11:15 Ռուսաստանի ղեկավարությունը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ազգային բանակներն՝ աշխարհում սպառազինությունների մրցավազքի և չդադարող հակամարտությունների դեպքում: Այս մասին, Rosbalt-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել հանրապետության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2017թ. Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում: «Մեզ հաջողվեց միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զարգացմանը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը»,- ասել է նա: Ընդ որում, Լուկաշենկոն նշել է, որ այն հարցերը, որոնք «նյութական մեծ ծախսեր են պահանջում», կազմակերպությունում դժվարությամբ են լուծվում: Մասնավորապես, խոսքն սպառազինության մասին է: «Ռուսաստանի ղեկավարությունը չի գիտակցում, թե որքան կարևոր է այսօր ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը»,- հավելել է Բելառուսի նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
