Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել և քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին
![]() 1516 Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 16:55 Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է այսօր Վիեննայում ձմեռային նստաշրջանի ժամանակ ամփոփիչ զեկույցի ներկայացման ընթացքում: Վիգենինը նշել է, որ այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Վիգենինի խոսքով՝ իր հրաժարականը կապված է քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի զեկուցողի պաշտոնում իր ջանքերը կենտրոնացնելու ցանկության հետ: Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կապված տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի դերի ամրապնդման հետ: «Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ մերժել են ԵԱՀԿ ԽՎ-ի հրավերներն, ինչպես նաև ոչ պաշտոնական հանդիպման մասին առաջարկները՝ կապված իրենց գործունեության մասին տեղեկատվության տրամադրման հետ: Այդ հարցով ինձ հաջողվել է հանդիպել նրանց հետ միայն մեկ անգամ: Նրանց գործունեությունը մնում է փակ: Համանախագահները միայն հազվադեպ դեպքերում են մամուլի հաղորդագրություններ տարածում, որոնք քիչ տեղեկատվություն են պարունակում»,- ասել է Վիգենինը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
