«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան
![]() 796 Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 23:20 Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: «Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը՝ ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի»: Կարելի է անվարան ասել, որ այս ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում»,- իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆիլմի պրոդյուսերն է «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը: Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի ելույթը: Ներկայացված է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը: Ֆիլմը կենտրոնանում է Ցեղասպանության ժխտման քայքայիչ, սերունդներով փոխանցվող ազդեցության վրա: Այն ներկայացվելու է «Էմմի» մրցանակի: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
