Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Լապշինն անդրադարձել է Բաքվի մանկապարտեզում հայերի հանդեպ ատելություն սերմանելու թեմային՝ զուգահեռներ բերելով Արցախից

Լապշինն անդրադարձել է Բաքվի մանկապարտեզում հայերի հանդեպ ատելություն սերմանելու թեմային՝ զուգահեռներ բերելով Արցախից
363
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 22:05

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ով ամիսներ առաջ է դուրս եկել Բաքվի բանտից, որտեղ հայտնվել էր Բելառուսում ձերբակալվելուց ու Ադրբեջանին արտահանձնվելուց հետո, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մանկապարտեզում դաստիարակության ու հայերի հանդեպ ատելություն սերմանելու մասին տեսանյութից հետո առաջարկում եմ որպես հակադրություն դիտել այս հաճելի տեսանյութը: Այն նույնպես երեխաների մասնակցությամբ է, երգը գրել են 2 հայ զինորներ, ովքեր մասնակցել են 2016-ին Արցախում տեղի ունեցած պատերազմին: Ու այս երգը խաղաղության մասին է, որ չմահանան ոչ հայ, ոչ ադրբեջանցի երիտասարդները»:

Անդրադառնալով Բաքվի մանկապարտեզում հայերի հանդեպ ատելություն սերմանելու թեմային՝ Լապշինն ավելի վաղ գրել էր. «Նման վայրագությունն ինձ ապշեցնում է: Ինչու են նրանք այսպես անում»:

Աղբյուրը`   Ալեքսանդր Լապշին