Գյումրու թատրոնը մարտ-ապրիլին հյուրախաղային 6 ներկայացում կունենա Երևանում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում
![]() 744 Շաբաթ, 10 մարտի, 2018 թ., 23:10 Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում (այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորգմանը) ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին և 15-ին Երևանի կամերային թատրոնի դահլիճում կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտազիան։ Ի դեպ, վերջինը Գյումրու դրամատիկականի և Կամերային թատրոնի նախաձեռնած «Ներկայացումների փոխանակում» ծրագրի փորձնական հյուրախաղն է, որի հաջողության դեպքում տարվա ընթացքում ևս մի քանի փոխադարձ հյուրախաղեր կիրականացվեն, հայտնում է Մշակույթի նախարարությունը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
