Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Գլենդելի փողոցներից մեկը կկոչվի Արցախի անվամբ

Գլենդելի փողոցներից մեկը կկոչվի Արցախի անվամբ
310
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 12:25

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդում քվեարկություն է անցկացվել, որի արդյունքների համաձայն՝ որոշում է ընդունվել քաղաքի փողոցներից մեկը վերանվանելու կապակցությամբ:

«Գլենդելի քաղաքային խորհրդի քվեարկության համաձայն՝ Մերիլենդ պողոտան կվերանվանվի Արցախի փողոց՝ ի պատիվ Արցախի Հանրապետության»,- Facebook-ի իր էջում հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակի արևմտյան թևը (ANCA Western Region):