«Հայաստանն սպառազինության համար Ռուսաստանից մեծ բոնուսներ է ստանում». Կոնովալով
![]() 1953 Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 14:55 Երեկ Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել էր 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը վերջին 2 տարում 124 միլիոն դոլարի չափով սպառազինություն է ներմուծել, իսկ Ադրբեջանը՝ 551 միլիոն դոլարի չափով: Զեկույցում ասվում էր, որ մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը, բացի Ռուսաստանից, զենք է ստացել Իսրայելից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից: Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծիք է հայտնել, որ դեպի Հայաստան սպառազինության մատակարարման ռուսական «մենիշխանությունը» և սպառազինություն մատակարարող երկրների քանակը մեծացնելու Ադրբեջանի փորձերն իրենց օբյեկտվի պատճառներն ունեն, սակայն արդյունքում ստացվում է, որ երկու երկրների կողմից ձեռք բերված պաշտպանողական և հարձակվողական սպառազինությունները միանման են և հավասար, ինչն, ըստ փորձագետի, տարածաշրջանում ապահովում է ուժի հավասարակշռությունը: «Հայկական կողմից լուրջ տեղաշարժեր կան սպառազինության շուկայի դիվերսիֆիկացման հարցում, ադրբեջանական կողմից՝ նույնպես: Սակայն զենքի այն տեսակները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանից, լրացնում են միմյանց, ինչը երաշխավորում է այն, որ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմ սկսելուն»,- Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետը: Կոնովալովը նաև նշել է, որ Ադրբեջանը զենք է գնում տարբեր երկրներից, քանի որ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի, իսկ Հայաստանը Ռուսաստանից «մեծ բոնուսներ» է ստանում, և այդ իսկ պատճառով, ըստ նրա, հետագայում ևս կշարունակի օգտվել ռուսական ռազմական շուկայից: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
