«Ադրբեջանի զորավարժություններն Արցախում պատերազմի նախապատրաստություն են». փորձագետներ
![]() 3056 Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 15:20 Բացառված չէ, որ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները կապ ունեն մարտի 19-ին Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում սկսված մանևրների հետ: Այս մասին «Кавказский узел»-ի հետ զրույցում ասել է «Новая газета»-ի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Փորձագետը նշել է, որ զորավարժությունները պլանային են, սակայն «պետք չէ բացառել Արցախում ռազմական հակամարտության սկիզբը, որը կարող է պատերազմի վերածվել»: «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ հակամարտությանը: Նրանք բոլորն (արտաքին ուժերը) ուշադրություն չեն դարձնում: Ադրբեջանի զորավարժությունները մարտական գործողությունների նախապատրաստություն են»,- ասել է Ֆելգենհաուերը: Ֆելգենհաուերի խոսքով՝ կա հավանականություն, որ Բաքուն պատրաստվում է զորքերի լայնածավալ տեղակայմանը՝ հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար: «Կա միտում մոռանալ ԼՂ հակամարտության մասին, քանի որ գերտերություններն այդ հակամարտության կարգավորմանը չեն մասնակցում, և գերտերությունների ուղիղ բախման հավանականությունը ցածր է»,- նկատել է փորձագետը: Իր հերթին, աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի զորավարժությունները «նախապատրաստող քայլ են Լեռնային Ղարաբաղի տարածք զորքեր մտցնելու համար»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մշտապես ռուսական տանկեր, հրետանի և զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերում, սակայն զենք է մատակարարվում նաև դեպի Հայաստան: «Եթե Երևանը ժամանակին միջոցներ ձեռնարկի իր ռազմական ուժերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Բաքուն ստիպված կլինի հրաժարվել հարձակումից»,- կարծիք է հայտնել ռազմական փորձագետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
