Քաշաթաղի երկրագիտական թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 22-ամյակը
![]() 675 Կիրակի, 25 մարտի, 2018 թ., 22:10 Քաշաթաղի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1996թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված են տարածաշրջանի պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաներ ու հավաքչական աշխատանքների շնորհիվ ձեռք բերված հնագիտական նյութեր։ Այս թանգարանը համալրված է Կուր-արաքսյան մշակույթի եզակի ցուցանմուշներով: Ուշագրավ են Կերենի դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքները, որոնք, ընդհանուր առմամբ, վերաբերում են մ.թ.ա. 9-5-րդ դարերին: Արցախյան յուրահատուկ խեցեղենին զուգահեռ՝ թանգարանում ցուցադրվում են այստեղ հայտնաբերված մարդակերպ նրբագեղ անոթներ, որոնք վկայում են տեղի բնակչության արհեստագործության բարձր մակարդակի մասին։ Թանգարանի ամենգրավիչ հավաքածուներից են նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված՝ կիսաթանկարժեք քարից կանացի յուրահատուկ զարդերը: Ընդհանուր առմամբ՝ թանգարանն ունի շուրջ 5600 ցուցանմուշ: Ներկայացված է հարուստ հնագիտական, պատմագրական և ազգագրական նյութ՝ հին հայկական գորգեր, դրամներ: Թանգարանի կերպարվեստի բաժնում այցելուներին գրավում է Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված սրահը։ Առաձին ներկայացված է նաև Քաշաթաղի վերաբնակեցման գործընթացը։ Թանգարանը ցուցասրահ ունի նաև Ծիծեռնավանք համայնքում: Թանգարանի գործունեության նպատակը հնագիտական, պատմական, ազգագրական հավաքածուի միջոցով աշխարհին հայկական բնակավայրը և հին հայկական մշակույթը ներկայացնելն է: Քաշաթաղի երկրագիտական թանգարանն արդեն կայացած գիտամշակութային հաստատություն է, որը յուրաքանչյուր այցելուի հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել Քաշաթաղի պատմական անցյալի և ներկայի մասին։ Թանգարանում պարբերաբար անցկացվում են հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ ու կլոր սեղաններ՝ ազգագրական, հնագիտական և այլ թեմաներով: 2018թ․ ընթացքում իրականացվելու են մի շարք հետաքրքիր մշակութային ու գիտական ծրագրեր, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
