«Արցախի խնդիրը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով». Ռոհանի
![]() 1940 Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 10:15 Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Ռոհանիի խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեցող հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: «Մենք վստահ ենք, որ Եմենի խնդիրը պետք է լուծվի քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Կարծում ենք, որ սիրիական հարցը ևս պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Ադրբեջանն ու Իրանն այդ հարցում համակարծիք են: Մենք նաև կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով տարածաշրջանում կայունության ամրապնդման ականատեսը լինել: Ուրախ ենք, որ այդ հարցով դիվանագիտական ջանքեր են տարվում: Մեզ համար կարևոր է երկրների տարածքային ամբողջականության և տարածաշրջանի աշխարհագրության պահպանումը: Միջազգային սկզբունքները պետք է հարցի լուծման գործիք դառնան»,- ասել է Ռոհանին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
