«Դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ». Թոմաս Անդերս

«Երբ հետ ենք նայում քրիստոնեության պատմությանը, դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ: Երբ գալիս էի Հայաստան, մտածում էի՝ Աստված իմ, ես 28 տարի առաջ եմ եղել այստեղ ու ինչքան բան է փոխվել, լիովին այլ երկիր է դարձել Հայաստանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում ասել է Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը:
Մոդերն Թոքինգ բենդի հիթերն 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը՝ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում: «Մենք ճիշտ երգեր ունեինք, ճիշտ մեղեդիներ: Երբեմն համերգների ժամանակ տեսնում եմ մարդկանց, ովքեր չէին ծնվել, երբ սկսեցինք մեր կարիերան, գուցե պատճառը նրանց ծնողնե՞րն են, ովքեր տանն այդպիսի երաժշտություն են լսում: Մեր հանդիսատեի մեծ մասը 30-ից 60 տարեկաններ են... Մի ձայնագրող ընկերությունից գիտեմ, որ You're My Heart, You're My Soul երգը YouTube-ում փնտրողների թիվը 6 տարվա ընթացքում 220 միլիոն մարդ է կազմել: Այդքան մարդ է սեղմել ու փնտրել այդ երգը»,- ասել է Թոմաս Անդերսը:
Հիշեցնենք՝ համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին մարտի 27-ին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
127028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
74424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
77023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
76423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
92920.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
94619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
207819.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
88419.10.2026, 11:48