Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախի ոստիկանությունն՝ Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Արցախի ոստիկանությունն՝ Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
777
Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 14:40

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված, սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով, Արցախի Հանրապետության ոստիկանությունն անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։ Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումն իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում, ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողներn օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։

ԱՀ ոստիկանություն