Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ներկայացներ այն, ինչ տեղի էր ունեցել ապրիլյան պատերազմին». Լ. Ալավերդյան

«Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ներկայացներ այն, ինչ տեղի էր ունեցել ապրիլյան պատերազմին». Լ. Ալավերդյան
137
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 12:55

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խոսելով ապրիլյան պատերազմից հետո արված աշխատանքների և հետևությունների մասին, հայտարարել է, որ հայկական կողմի քայլերը բավարար չէին. «Քաղաքական ճնշումն այլ հարթակների վրա, այլ սուբյեկտների կողմից պետք էր ավելին լիներ։ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ներկայացներ այն, ինչ տեղի էր ունեցել: Հայաստանը դա չի արել: Տարբեր պատճառաբանություններ են բերում: Այնինչ՝ Ադրբեջանն ապրիլի 7-ին հայտնել է, որ Հայաստանն է նախաձեռնողը եղել»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ է փոխվել ապրիլյան պատերազմից 2 տարի անց՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանել է, որ նոր ազդակներ է տեսնում ԼՂ հարցում։

«Ուզում եմ մեկ փաստի վրա կանգ առնել։ Բակո Սահակյանի հրավերը Վաշինգթոն ինձ համար մի նոր ազդակ է։ Դա խոսում է նրա մասին, որ բացվել է հնարավորությունների մի նոր դաշտ և դրանից պետք է օգտվել այնքան, որքան կարող ենք, մի բան էլ ավելի»։