Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

2 տարի առաջ այս օրը Սիսիանի ԵԿՄ ջոկատի մարտիկները զոհվեցին Թալիշի հատվածում «Կամիկաձե» ԱԹՍ-ի հարվածից

2 տարի առաջ այս օրը Սիսիանի ԵԿՄ ջոկատի մարտիկները զոհվեցին Թալիշի հատվածում «Կամիկաձե» ԱԹՍ-ի հարվածից
247
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 22:20

2 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 4-ին, Սիսիանի ԵԿՄ ջոկատի մարտիկներն, ովքեր 90-ականների պատերազմի ժամանակ մեկ անգամ հաղթանակել էին թշնամուն, Արցախի կանչով նորից ճանապարհվել են ռազմադաշտ՝ պաշտպանելու հայրենի հողը: Մայիս Միրզոյան (Դարբաս համայնքի ղեկավար, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Արմեն Բեգլարյան (Ախլաթյան համայնքի ղեկավար, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Էդուարդ Ալեքսանյան (Սիսիան, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Սերգեյ Դանղյան (Սիսիան, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Սեդրակ Ասրյան (Դարբաս, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Դավիթ Սարգսյան (Բալաք, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Եղիշե Նիկալյան (Լծեն, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Արմեն Հովհաննիսյան (Ծղուկ, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 7-ին), Կարո Համբարձումյան (Վաղատին, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին: Նրանք Սիսիանի ԵԿՄ ջոկատի քաջարի անդամներն էին, որ զոհ գնացին ադրբեջանական կողմի կիառած ԱԹՍ-ի հարվածին:

Ապրիլի 3-ին, ժամը՝ 19:00-ին առաջինը Արցախին օգնության հասած Սյունիքի ԵԿՄ գումարտակը, որի կազմում ընդգրկված էին 180 սիսիանցիներ, Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, Արցախի ռազմական ղեկավարության կողմից ուղարկվել են Թալիշ:

Ապրիլի 4-ին, առավոտյան ժամը՝ 10:00-ին Մատաղիսի գնդի ավտոմեքենաներով Սիսիանի և Կապանի ԵԿՄ տղաները շարժվեցին դեպի Թալիշ, որ օգնեն բանակի զինվորներին և սպաներին, հակառակորդի դեմ մղվող թեժ, դաժան ու անհավասար մարտերում: Մինչ այդ, հակառակորդը օգտագործելով Իսրայեալական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հարվածել էր հրամանատարակակն կետին և ոչնչացրել այն:

Թալիշ գյուղի մուքի մոտ, կիսակառույց շենքում են հավաքվել Սիսիանի ԵԿՄ տղաները՝ Մայիս Միրզոյանի առաջնորդությամբ: Երբ հայտնվել է «Կամիկաձե» կոչվող անօդաչու թռչող սարքը: Նկատելով այն՝ Աշոտ Մինասյանն ու Մանվել Թևանյանը գնդացիրով կրակ են բացել սարքի վրա: Նույն պահին զինվորական հրամանատարական «Ուազ» մակնիշի մեքենան եկել ու կանգնել է կիսակառույց շենքի՝ տղաների մոտ:

Մայիս Միրզոյանը, Արմեն Բեգլարյանը և Սեդրակ Ասրյանը դուրս են եկել, որ մեքենան հեռացնեն տղաների հավաքման կետի մոտից: Այդ պահին կառավարվող սարքը՝ համալրված բեկորակրակային ռումբերով հարվածել է: Սիսիանցի 3 ազատամարտիներն այրվել են: Բեկորային վնասվածնքներից այդ ժամանակ զոհվել են ևս 4 սիսիանցիներ: Զոհվել է նաև Կապանի ԵԿՄ անդամ Գագիկ Փարսադանյանը:

Վիրավորվել են սիսիանցի 3 ազատամարտիկներ, ՊԲ 5 զինծառայողներ:

Ադրբեջանը խախտելով միջազգային զինվորական բոլոր նորմերն ու օրենքներն օգտագործել էլ Նապալմ (այրվող նյութ, որ ստացվում է նավթային հեղուկ վառելանյութերին նավթենաթթվի, պալմիտինաթթվի և այլ օրգանական թթուների ալյումինական աղեր (5-11%) ավելացնելով։

2016թ.-ի հոկտեմբերի 29-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին խաչքար-հուշարձան է կանգնեցվել: