Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան

«Այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան
227
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 22:40

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ի էջում դիմել է հանրությանը հետևյալ խոսքերով. «Հարգելիներս, այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին»:

Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը գնդակոծել էր Հայաստանի սահմանամերձ տարածքներն, իսկ այսօր Արցախի սահմանին հակառակորդի գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայով Նարեկ Գևորգի Հարությունյանը: