«23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ». Արմեն Սարգսյանի հարցազրույցը ТАСС-ին
![]() 1323 Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 11:45 ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում պատմել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի մասին: «Արդեն 25 տարի ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման բանակցությունները՝ կարգավորման սկզբունքների հիմքով, որոնք առաջարկել են համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Սարգսյանն ընդգծել է, որ «23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»: «Մենք բարձր ենք գնահատում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված այդ միջնորդությունը»,- հավելել է նա: Նա նաև նշել է, որ «վերջին հաշվով տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվում են, և դրանք հաղթահարելի են»: «Պատմությունը հակամարտություններ է տեսել՝ ոչ պակաս դաժան և դրամատիկ»,- ասել է ՀՀ նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
