Արցախին վերաբերող արխիվային ռադիոձայնագրությունները կփոխանցվեն ԱՀ մշակույթի նախարարությանը
621 Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 17:30 ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախին վերաբերող արխիվային ձայնագրությունները նախարարությանը փոխանցելու մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ վերջերս Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղ» ակնարկաշարի քննարկում-հանդիպմանը ներկա էր նաև Սերգեյ Շահվերդյանը, որից հետո կայացած առանձնազրույցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի Հանրային ռադիոյում պահպանված Արցախին վերաբերող բոլոր արխիվային ձայնագրությունները վերականգնելու, թվայնացնելու և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը փոխանցելու մասին: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
218Երեկ, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
195Երեկ, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
24030.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
42729.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
41428.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
74927.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
41527.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
33227.04.2024, 20:48