2018թ. Բելառուսը «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին
![]() 2989 Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 14:15 Ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնել է, որ Բելառուսը մտադիր է 2018թ. Ադրբեջանի վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ): Հաղորդվում է, որ իրավաբանական փաստաղթղթերը վերջնական փուլում են, իսկ հաճախորդն «ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը»: Ընդ որում, ըստ պարբերականի տեղեկությունների, Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չի գնում: Ադրբեջանի կողմից այդ համակարգերի գնման մտադրության մասին պարբերականին ասել են ռուսական պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների թոփ մենեջերները: «Коммерсантъ»-ը նշում է, որ ռուս վերլուծաբաններն այդ գործարքը «Հայաստանին ռուսական «Իսկանդեր»-ների մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան» են համարում: Հիշեցնենք, որ փետրվարին բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել էր, որ Հայաստանին հաջողվել է կանխել «Պոլոնեզ»-ի վաճառքն Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերը, դեմ էր: Գործարքը չկայացավ: Հավանաբար, «Պոլոնեզ»-ի առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- ասել էր նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
