Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին
![]() 1905 Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 01:50 Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այն տպագրվել է Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ: Խմբագիրներ՝ Սոկրատ Խանյան, Սամվել Մուրադյան: Գրախոս՝ Անահիտ Աթայան: «Նանար Պողոսյան բանաստեղծուհին իր կերպավորված զգայուն ու խոհուն քնարական հերոսով, որը, շաղկապելով տարբեր բաժինների ստեղծագործությունները, արցախյան ազատագրական հերոսամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործերը, խտացնում է պատերազմական ժամանակների արցախցի հպարտ ու արժանապատիվ հայուհու բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները»,- գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը: «…պատերազմական ապրիլյան օրերին նորօրյա մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած ապրիլյան պոեմը: Պոեմը սրտառուչ մի պատմություն է հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին: Համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցողին՝ առանձնապես գաղափարահուզական յուրատիպ լուծման տեսակետից»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը: Տեղեկացնենք, որ գիրքն արդեն իսկ դրվել է ընթերցողի սեղանին: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42
