«Մեր հայ քաղաքացիների պատմական վիշտը կիսելը թուրք ազգի խղճից և բարոյախոսությունից է բխում». Էրդողանի ուղերձը
![]() 1790 Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 16:35 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին, հաղորդում է Ermenihaber-ը։ «Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում կյանքից զրկված օսմանահպատակ հայերի հիշատակին և անկեղծ ցավակցություն հայտնում նրանց զավակներին ու թոռներին»։ Թուրքիայի նախագահը ոգեկոչել է նաև նույն ժամանակահատվածում համաճարակներից, պատերազմից ու բախումներից զոհված օսմանահպատակ մյուս քաղաքացիներին։ «Թուրք ազգի խղճից և բարոյախոսությունից է բխում՝ մեր հայ քաղաքացիների պատմական վշտին ապրումակցելն ու այն կիսելը։ Մենք որևէ կերպ թույլ չենք տա, որ մեր քաղաքացին իր հավատքի, կրոնի, ծագման պատճառով օտար համարվի կամ տարբեր վերաբերմունքի արժանանա։ Հավատ ունեմ, որ մեր հայ քաղաքացիների ներդրումը մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում կշարունակվի ու կավելանա»,- հայտարարել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահն իր խոսքը եզրափակել է բազմանշանակ կոչով․ «Խնդրում եմ Ձեզ, որ առաջվա պես այսուհետ ևս չաջակցեք նրանց, ովքեր փորձում են աղավաղել մեր ընդհանուր անցյալը և քեն, ատելություն ու թշնամանք տարածել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
