Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել РБК-ին
![]() 2933 Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 15:05 Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ընդդիմության բանակցությունների խզումից հետո իրավիճակը սրվեց, հնարավորություն կա, որ իշխանություններն ուժային մեթոդներ կկիրառեն: - Ինչի՞ մասին է խոսքը: Նման բան չի լինի: - Իսկ եթե բախումնե՞ր լինեն: - Բախումներ չեն լինի: Ո՞վ է ասել, որ բախումներ կլինեն: - Այսինքն, Դուք երաշխավորում եք, որ դրանք չեն լինի: - Ես վստահ եմ: - Դուք ցանկանում եք խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հաղթել: Տեխնիկապես ինչպե՞ս եք պատրաստվում դա անել: - Մենք չենք ասում, որ պետք է հաղթենք կամ որևէ մեկը պետք է պարտվի: Մեզ համար կարևորն արդար, օրինական ընտրություններն են: - Ինչպե՞ս եք պատրաստվում դրանք երաշխավորել, ընտրատեղամասերում մնում են Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ: - Կան կոնկրետ միջոցներ, որոնք երաշխավորում ենք: Հայաստանում գոյություն ունի մատնահետքերի միասնական բազա, և յուրաքանչյուր ընտրող քվեարկության ժամանակ թողնում է իր մատնահետքը: Եթե նա երկրորդ անգամ գա միևնույն ընտրատեղամաս, ապա համակարգը կտեղեկացնի այդ մասին: - Ինչպե՞ս եք մտադիր դա անել այդքան կարճ ժամանակահատվածում: - Դա շատ հեշտ տեխնիկական խնդիր է: 21-րդ դարն է, տեղեկատվական տեխնոլոգիաների դարը, և Հայաստանում նման լավ մասնագետներ կան: Կարծում եմ՝ դա լուծելի հարց է: - Բանակցություններ վարո՞ւմ եք ՀՀԿ-ի հետ: - Այո: Բանակցություններ ենք վարում ՀՀԿ-ի առանձին պատգամավորների հետ: Կարծում ենք՝ այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: - ՀՀԿ-ից ո՞ր պատգամավորների հետ եք բանակցում: Կամ նշեք թիվը: - Շատերի: Ավելի քան 30: - Պատմեք Ծառուկյանի հետ ձեր բանակցությունների մասին: Ի՞նչ եք քննարկել կամ արդյոք կմիավորվե՞ք ընտրությունների ժամանակ: - Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռևս բանակցություններ ենք վարում և որևէ կոնկրետ համաձայնություն չկա: - Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: - Ընդհանրապես ոչ մի հարաբերություն: - Ի՞նչ է անհրաժեշտ փոխել ԵԱՏՄ-ում: - ԵԱՏՄ-ում շատ խնդիրներ կան, և ես հույս ունեմ, որ շատ հանդարտ կքննարկենք այդ խնդիրները: - Կո՞ղմ եք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության պահպանմանը: - Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ն: Մենք ասել ենք, որ Հայաստանը պետք է գիտակցի, թե ինչ պարտավորություններ են կրում մեր առջև մեր ռազմավարական գործընկերները և թե ինչ պարտավորություններ ենք կրում մենք նրանց առջև: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
