Ամերիկայում բնակվող հայերի բաց նամակը Հայաստանի իշխանություններին
2896 Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 17:30 Ամերիկայում բնակվող հայերի բաց նամակը Հայաստանի իշխանություններին.
Մեր Հայրենիքում տիրող վիճակը տարիներ շարունակ մեծ ցավ է պատճառել մեզ՝ իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ և կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների և քաղաքացիների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետության իրավական լիազորությունների օգտագործում...Սրան ավելացրած քաղբանտարկյալներ, սպանություններ, ամենաթողություն, քայքայված տնտեսություն, հսկայական պետական պարտք, արտագաղթ, բարոյալքում, սուտ, կեղծիք, քծնանք, ազգային ու մշակութային արժեքների աղավաղում...Սարսափելի է միայն թվարկելը... Ու այս վիճակում ապրող ժողովուրդը ընդվզեց, գոռաց, աղաղակեց: Համբերության բաժակը լցվել էր արդեն...արձագանքեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մեծից մինչև փոքր գիշեր ու ցերեկ պայքարելով, զրկանքներ կրելով, ծեծվելով ու քաշքշվելով բազմահազարների հասնելով Սահմանադրության տառին ու բառին հավատարիմ տասն օր հետո գրանցեց իր այնքան բաղձալի հաղթանակը և իշխանությունից հեռացրեց այս ամենի պարագլուխ, տասը տարի երկիրը ստրկացրած Սերժ Սարգսյանին: Հայաստանում բնակվող և աշխարհով մեկ սփռված հայությունը տոնում էր օդ ու ջրի նման անհրաժեշտ դարձած այս հաղթանակը, երբ լուր ստացվեց, որ ժողովրդից հիմա էլ իր հաղթանակն են ուզում խլել... Պարոնայք իշխանավորներ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, Ժողովրդի հաղթանակի խլման կիզակետում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյան, դուք բազմիցս կոչ եք արել ժողովրդին մտածել իր ընդվզման, իբր երկրում ստեղծված անկայունության հետևանքների մասին, մոռանալով, որ ժողովուրդն իմաստուն է և երազ ունի՝ Ազատ ու Արժանապատիվ երկրում ապրելու: Ժամանակը եկել է, որ մենք՝ սփյուռքում ապրող հայությունը, դիմենք ձեզ, պահանջելով չվտանգել մեր հայրենիքը, հաշվի նստել տառապանքի գնով հաղթանակած ժողովրդի հետ և անել ամեն բան նրա ընտրյալ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրությամբ Վարչապետ դարձնելու, ժամանակավոր կառավարություն ձևավորելու, ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, ընտրական վարչարարությունն իրականացնող մարմիններին փոխելու, Ազգային Ժողովի արտահերթ, բառիսբուն իմաստով ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու և ,ի վերջո, ժողովրդավարություն հաստատելու համար: Ձեր պարտքն է պարո՛ն Կարեն Կարապետյան, օգնել ժողովրդին և ոչ թե երկու օր առաջ քաղաքական գործիչ դառնալով՝ առաջնորդել ՀՀԿ ռեժիմին և երկարաձգել նրա հանցագործ իշխանությունը: Պարոնայք պատգամավորներ, երկրի ապագան կախված է ձեր որոշումից ու քվեարկությունից: Դուք կարո՛ղ եք երկիրը դժվար վիճակից անցնցում դուրս բերել: Արտերկրում բնակվող միլիոնավոր հայեր սպասում են մայիսի 1-ին նշանակված ընտրությանը: Շատերի տուն վերադարձը կախված է ձեր քվեարկությունից: Դուք բոլորդ պարտավոր եք Հայաստանին անշեղորեն զարգանալու, բարգավաճելու և համայն հայության երազանքի երկիրը դառնալու հնարավորություն տալ: Հակառակ դեպքում, պարոնա՛յք իշխանավորներ, մեր երկրի ապագայի ամբողջ պատասխանատվությունը կկրեք դուք: Կասեցրե՛ք մեր բոլորի հայրենիքի՝ Հայաստանի կործանումը: Դուք դա դեռ կարող եք անել:
Հրաչուհի Տատուրյան- լրագրող |
Կիրանցիները հավաքվել են՝ կանխելու ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
4809:30Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը՝ 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ. «Ժողովուրդ»
7409:18Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա (լուսանկար)
6808:24«Մի օր էլ տնից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն, չեք կարողանա մտնել, հանձնած կլինի». Կարապետ Պողոսյան
11606:00«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան
14104:00«Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
12002:06«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
13701:18Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
11800:54