««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde
![]() 1648 Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 13:20 Հայաստանում քաղաքական ճգնաժամի մեկնարկից 3 շաբաթ անց իշխող Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, որոշեց ընդդիմադիր գործչին դարձնել կառավարության ղեկավար: Այս մասին Երևանից հայտնել է ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակիցը: ««Հաղթանակ» բառն այդ 3 շաբաթվա ընթացքում ուղեկցվում էր Երևանի փողոցներում, սակայն մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և դասադուլի օրն, այն, կարծես, նոր թափ ստացավ. թշնամին նահանջեց, ժողովուրդը հաղթանակ տոնեց»,- ասվում է ֆրանսիական լրատվամիջոցի հոդվածում: Իսկ «թշնամին», ինչպես նշում է պարբերականը, երկրի իշխող Հանրապետական կուսակցություն է, որի ղեկավարը երկրի նախկին նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր, ով ապրիլի 23-ին ստիպված հրաժարական տվեց: «Թշնամին» նաև Կարեն Կարապետյանն է, ով մտերիմ է Մոսկվայի հետ և իրականացնում է վարչապետի ժամանակավոր պարտավորությունները, նա հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ: Իսկ չորեքշաբթի ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կքվեարկի ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, ով այդ հեղափոխությունը «թավշյա» է անվանում: «Վերջապես հանրապետականները համոզվեցին, որ ցուցարարները չեն կորցրել հույսն ու հաղթանակել են»,- հավելում է հոդվածագիրը: Նա նաև հայտնում է, որ Փաշինյանը վստահ է իր ուժերին և հավատում է ժողովրդի և իր հաղթանակին, իհարկե, պահպանելով զգոնությունն ու Facebook-ի միջոցով իրադարձությունների մասին մշտապես տեղյակ պահելով բնակչությանը: ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54

