Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գյումրու դրամատիկականի նոր ներկայացումը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

Գյումրու դրամատիկականի նոր ներկայացումը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին
464
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 15:15

Գյումրու դրամատիկական թատրոնում շուրջ մեկ տարի ընթանում էին Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները։
Պիեսը գրվել է Գյումրու դրամատիկականի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է՝ Լյուդվիգ Հարությունյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Սուսաննա Բաղդասարյանը,
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տգրան Գաբոյանը։
«Հարսանիք Թիկունքում» ներկայացման պրեմիերաները տեղի կունենան մայիսի 30-ին և 31-ին, այս մասին տեղեկանում ենք Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից: