Արևմուտքը մտադիր է սառեցնել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի օֆշորները. Российский Диалог
![]() 6108 Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 11:20 Արևմուտքը հետաքննություն անցկացնելուց հետո մտադիր է սառեցնել ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմ գործարարների բանկային հաշիվները: Այս մասին գրում է «Российский Диалог»-ը: Պարբերականը՝ հղում անելով «Բաղրամյան 26»-ի Telegram-ալիքին, հայտնում է, որ Արևմուտքի գործողությունների վերջնանպատակն արտերկրում հայտնաբերված բոլոր ֆինանսական միջոցների վերադարձն է Հայաստանում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ նա Սերժ Սարգսայնի օֆշորների բացահայտման հարցով միջազգային մի շարք կազմակերպություններից առաջարկներ է ստացել: Գրիգորյանը խնդրել է Սարգսյանի նախագահության կոռուպցիոն համակարգից տուժած բոլոր գործարարներին իրեն համապատասխան տեղեկատվություն տրամադրել: Պարբերականը նշում է, որ ՀՀ նախկին նախագահի շրջապատի ամենավառ ներկայացուցիչը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, ով, ենթադրաբար, գնել է Հայաստանի էլցանցերն օֆշորային գործարքի օգնությամբ: Գրիգորյանը նշում է, որ ավելի վաղ այդ կազմակերպությունները սառեցրել էին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հաշիվները՝ 22 միլիարդ դոլարի չափով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
