Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ափսոս, որ այդ հաղթանակները կերտելու մեջ մեծ մասնակցություն ունեցած նվիրյալներն ազատության մեջ չեն նշելու այս կրկնակի հաղթանակը». Ալբերտ Բաղդասարյան

«Ափսոս, որ այդ հաղթանակները կերտելու մեջ մեծ մասնակցություն ունեցած նվիրյալներն ազատության մեջ չեն նշելու այս կրկնակի հաղթանակը». Ալբերտ Բաղդասարյան
236
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 13:30

Քեֆ ենք անում...

Այսօր քեֆ ենք անելու:
Ինչպես Շուշիի ազատագրման բոլոր տարեդարձներին:
Շուշիի ազատագրմանը մասնակից Մերգելյան ջոկատի տղերքով:

Ավետարանոց/ Չանախչիից Զարիսլուի ուղղություն:
Լուսահոգի Արմեն Հարությունյանի հրամանատարությամբ:
Աֆղանցիների ու բյուրեղավանցիների հետ միասին:
Կողքներս էին ու մեզնից առաջ Լիսագորի ուղղության պատասխանատու դաշնակցական ջոկատը Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ:
ԳԽ պատգամավոր էի ու Մարատի ջոկի շարքային զինվոր :)
Այսօր արդեն կրկնակի տոն ու ուրախություն:
Հեղափոխության հաղթանակի ու սերժիկ-սաշիկ-մաշիկներից ազատվելու մԱմենԴով:
Կարծում եմ, որ այս մի ուրախությունն էլ կլինի բոլորինս, ինչպես Շուշիի ազատագրումն է:

Ափսոս, որ այդ երկու հաղթանակները կերտելու մեջ մեծ մասնակցություն ունեցած տասնյակներով նվիրյալներ ազատության մեջ չեն նշելու այս կրկնակի հաղթանակը:
Նաև Ժիրայրը, Պավլիկն ու որդի Արամը, Շանթն ու Կյուրեղյան եղբայրները, նրանց համախոհ ու նրանց հետ այս հաղթանակները կերտած տասնյակներով քաղհալածյալ դարձած նվիրյալ հայորդիներ:
Բայց շատ քիչ մնաց:
Նրանք էլ կվայելեն այս հաղթանակներն անձնական ազատության բերկրանքին միախառնած:
Բա էլ ի՞նչ հեղափոխություն առանց այս արդյունքի:

Իսկ այս ճանապարհին ընկածներին, կյանքը զոհաբերած քաջորդիներին կհիշենք, կմեծարենք ու լռությամբ կխոնարհվենք նրանց սուրբ հիշատակի առաջ: