«Ռոսնեֆտ»-ը մեկնաբանել է Հայաստանի մասին Լեոնտևի հայտարարությունը
![]() 2499 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 22:30 «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել էր, որ Հայաստանի մասին ռուս լրագրող, հաղորդավար, նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը չի արտացոլում այդ ընկերության դիրքորոշումը: «Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր հայտարարությունները չեն արտացոլում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշումը Հայաստանի հետ համագործակցության հարցում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: «Ռոսնեֆտ»-ը նշում է նաև, որ «ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի որոշումը, բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և ապահովում գործարքային պարտավորությունների իրականացումը»: Ավելի վաղ Լեոնտևի հայտարարությանն էր անդրադարձել Կրեմլը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ կարծիքը որևէ կապ չունի Հայաստանի հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններին, որևէ ընդհանրություն չունի նաև երկու բարեկամական և եղբայրական պետությունների հարաբերությունների հետ: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի հայերը շրջափակել էին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի խմբագրության շենքը՝ Լեոնտևից պահանջելով ներողություն խնդրել սկանդալային հայտարարության համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
