«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը». Փաշինյանը՝ «Россия24»-ին (տեսանյութ)
![]() 2056 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 23:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին, որի ժամանակ վստահություն է հայտնել, իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։ Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։ Փաշինյանը նշել է, որ շատերը կարող են ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
