«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
![]() 2913 Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 17:30 Բելառուսի և Հայաստանի հարաբերություններում չկան և չեն լինի խնդիրներ: Այս մասին Սոչիում ԵԱՏՄ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է belta.by-ը: «Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է խոսենք: Կարճ ժամանակահատվածում չենք հասցնի բոլոր խնդիրները քննարկել, սակայն կարծում եմ, որ մեր հարաբերություններում չկան և չեն լինի որևէ խնդիրներ»,- ասել է Լուկաշենկոն: Նա պատրաստակամություն է հայտնել ՀՀ նորանշանակ վարչապետին պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին: «Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից, մենք ուրախ ենք Ձեզ համար»,- հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Երևանում իրավիճակի զարգացումը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
