«Հայաստանում հետադարձ չի լինի». Պուտին-Փաշինյան հանդիպման ամփոփում
1668 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 11:00 Երեկ Սոչիում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հարկ է նշել, որ ՀՀ նորանշանակ վարչապետն ու ՌԴ նախագահն առաջին անգամ բանակցություններ վարեցին, գրում է РИА Новости-ն: Գործակալությունը հիշեցնում է, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ «աշխարհքաղաքական տարր» չի լինի, և Մոսկվան մտահոգվելու կարիք չունի, քանի որ Հայաստանում իշխանափոխությունը բացասական չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Իսկ արդեն Սոչիում անձնական հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները քննարկման կարիք չունեն: Դրան նախորդեցին Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը նախկինի պես Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում մոտ գործընկեր և դաշնակից: Գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին Մոսկվան զուսպ գնահատական տվեց՝ դրանք «Հայաստանի ներքին գործ» անվանելով, և Հայաստանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով ոչ թե երրորդ գերտերության շահերից, այլ, մասնավորապես, Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտությունից, ինչպես նաև Թուրքիայի հետ լարված հարաբերություններից, որը բացահայտ աջակցում է Բաքվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Իր հերթին, Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ առճակատումը, ձգտում է չկորցնել դաշնակիցներին այն դեպքում, երբ Հայաստանին չի կարող փոխարինել ո՛չ Վրաստանով, որը ձգտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման, ո՛չ Ադրբեջանով, որը ձգտում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական միության: Սակայն հայ-ռուսական հարաբերություններում կան նաև խնդիրներ, որոնք Փաշինյանը խոստացավ քննարկել ռուսական կողմերի հետ: Դրանցից մեկը գազի սակագինն է: Նոր իշխանությունները խոստացել են իջեցնել սակագները: Այժմ «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական վառելիք է գնում 150 դոլարով՝ հազար քառ. մետրի դիմաց, և վաճառում հայ սպառողներին 286 դոլարով: Առավել բարդ կլինի Հայաստանի համար ցավոտ մեկ այլ խնդիր լուծել՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: Այդ թեման, ինչպես գրում է գործակալությունը, բարձրացնում էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, և նոր իշխանությունը նրան մեղադրում էր այդ հարցում պասիվության համար: «Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է մի շարք ծրագրերում, իսկ Հայաստանը՝ դաշնակիցը, և նոր հակամարտությունը Ռուսաստանին ձեռնտու չէ»,- եզրափակում է գործակալությունը: |
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին
2111:06«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան
4910:36«ՀԱՊԿ-ն ամբողջ ծավալով պահպանում է ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
12209:30Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
9309:06Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»
8709:00«Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է ականազերծման աշխատանքների հրաման տվել». Տիգրան Աբրահամյան
15402:18«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
156Երեկ, 17:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
315Երեկ, 16:54