«Ինչո՞ւ Պուտինը հանգիստ մոտեցավ Հայաստանում տեղի ունեցածին». Die Presse
![]() 1446 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 14:30 Հայաստանում բողոքի ցույցերի կենտրոնում էր ներքին քաղաքականության հարցը, և Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չէր դրվում: Այս մասին ասվում է Die Presse-ի թղթակից Յութա Զոմերբաուերի հոդվածում: «Կրեմլը դասեր քաղեց ուկրաինական ֆիասկոյից: Կերմլն իր կողքին ապստամբություններ չի հանդուրժի: Սակայն զարմանալի է այն փաստը, որ Պուտինն արտասահմանյան պետությունների ղեկավարներից առաջինն էր, ով շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- գրում է Զոմերբաուերը: Հոդվածագիրը նշում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ ուղղված շարժումը կասկածի տակ չդրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները: «Փաշինյանը նախկինում իշխանություններին քննադատում էր Մոսկվային ենթարկվելու համար»,- նկատում է հոդվածագիրը: Հայաստանը՝ Մոսկվայի ճնշման ներքո, ինչպես գրում է Զոմերբաուերը, մտավ ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև դարձավ ՀԱՊԿ անդամ: Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանում 2 ռուսական ռազմաբազա կա: «Կարծես, Կրեմլը դասեր քաղեց նախկին սխալներից, հասկացավ, որ Ղրիմի բռնակցումը ցանկալի արդյունքի չհանգեցրեց, հասկացավ, որ միջամտելով Հայաստանի ներքին գործերին, իր դեմ կտրամադրեր բնակչությանը»,- կարծում է հոդվածի հեղինակը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
