«Ի պատասխան Էրդողանի դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քնեսեթի պատգամավորներ
![]() 2550 Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:25 Ի պատասխան Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում վերջին իրադարձությունների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ միջազգային քարոզարշավի և քաղաքական ու դիվանագիտական դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել են Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները: Նախաձեռնության հեղինակն Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցիկ Շմուլին է: Նախաձեռնությանը միացել են 50-ից ավելի պատգամավորներ, կառավարության ազդեցիկ անդամներ, ինչպես նաև Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը: Իսրայելական REKA ռադիոկայանի հետ զրույցում Շմուլին ասել է, որ պատգամավորները մտավախություն ունեն, որ Ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: «Ադրբեջանում պետք է հասկանան, որ դա իրենց վրա չի անդրադառնա, որ Էրդողանը քաղաքական լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ: Նա մեզ այլընտրանք չի թողել»,- ասել է իսրայելցի պատգամավորը: Այդ գործընթացը դատապարտել է Քնեսեթի նախկին պատգամավոր Իոսիֆ Շագալը: Իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում նա բացահայտ ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը կանդրադառնա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա՝ քննադատելով նախաձեռնության հեղինակ Իցիկ Շմուլիին և Սիոնիստական ռեժիմին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
