Մանսուրյանն ու Կոմանդոսը՝ Գյումրու թատրոնում
![]() 698 Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 17:40 Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած «Հարսանիք թիկունքում» ներկայացման գլխավոր փորձին այսօր ներկա էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մեծանուն հայորդիների ներկայությամբ տեղի ունեցող փորձը առանձնահատուկ էր ու ոգեշնչող։ Փորձի ավարտից հետո լեգենդար Կոմանդոսն ու կոմպոզիտոր Մանսուրյանը հանդիպեցին ստեղծագործական խմբի հետ, փոխանակեցին մտքեր, արվեցին դիտողություններ, ճշգրտվեցին պատերազմական իրավիճակում հայ զինվորի հոգեբանության և թիկունքում գտնվող մարդկանց հոգեվիճակների առանձնահատկությունները, ինչպես նաև՝ իրականությունը գեղարվեստական ձևի մեջ ներկայացնելու նրբությունները։ Այսօրվա փորձը դարձավ «Հարսանիք Թիկունքում» ներկայացման ստեղծագործական ընթացքի կիզակետը, որտեղ միաձուլվեցին իրականությունն ու գեղարվեստականությունը։ Նրանց ներկայությունն ու ոգևորիչ խոսքերը հաստատեցին, որ Գյումրու դրամատիկականի առաջիկա ներկայացումը դառնալու է լավագույններից մեկը՝ Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասին պատմող ստեղծագործությունների շարքում։ ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42

