Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
![]() 2032 Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 10:25 Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկին: Այս մասին հայտնում է Քնեսեթի մամուլի ծառայությունը: Որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանի պատգամավորների կողմից առանց առարկությունների: «Հայոց ցեղասպանության ժխտումը հետք է թողնում Իսրայելի Պետության բարոյական կերպարի վրա, հատկապես եթե դա տեղի է ունենում քաղաքական նկատառումներով»,- ասել է նախաձեռնության հեղինակ՝ «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը: Հարցը քննարկելու օգտին են քվեարկել դահլիճում ներկա գտնված բոլոր 16 պատգամավորները: Քննարկումը կանցկացվի մայիսի 30-ին: Հիշեցնենք, որ երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Նշենք, որ Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման մասին հարց է բարձրացվում թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին: Երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ են դարձել Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների բախումները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
