Կարեն Օհանջանյանի՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին
![]() 846 Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 22:15 Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան)՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կուենա մայիսի 29-ին, ժամը 12:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում (Արամի 44): Ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցի գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները՝ ստեղծված իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում: Ինչպես նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուի նախաբանում՝ Կարեն Օհանջի ստեղծագործությունները մարդու մասին և հանուն մարդու են: Ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրոն, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաներին նվիրված գործեր: Նրա պոեզիան ժամանակակից է ու միևնույն ժամանակ՝ ինքնատիպ: Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում (Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար: Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42
