Հայտնի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից Թբիլիսիի սպասելիքները. վրացական լրատվամիջոցներ
![]() 1545 Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 11:40 ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, գրում է Sputnik Georgia-ն: Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի կնոջ հետ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեն: «Այցի ընթացքում մենք կքննարկենք հարցեր, որոնք վերաբերում են առևտրային հարաբերություններին, մշակութային կապերին, ինչպես նաև հարցեր՝ կապված մեր քաղաքական երկխոսության և տարբեր ձևաչափերով համագործակցության հետ: Վստահ եմ, որ այցը երկկողմ հարաբերություններում նոր արդյունքներ կտա»,- ասել է Ջանելիձեն Rustavi2 հեռուստաալիքի եթերում: Վրացական լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանն օդանավակայանից ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ հանդիպել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Նշենք, որ հանդիպումն ընթանում է փակ, ավելի ուշ կողմերը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
