Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին
![]() 1789 Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 17:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն մասին: «Դա իշխանափոխություն էր ժողովրդի որոշմամբ, դա թավշյա, ժողովրդական հեղափոխություն էր առանց բռնության, և դա նորմալ գործընթաց էր. իշխանափոխությունն ու վարչապետի պաշտոնում իմ ընտրվելն սահմանադրության և Հայաստանի օրենքի շրջանակներում է իրականացվել: Այդ գործընթացը ես կարող եմ նկարագրել որպես իշխանության վերադարձ ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն հարցին, թե որքանով է թավշյա բառը համապատասխանում այդ իրադարձությունների համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կախված է նրանից, թե ով ինչ է հասկանում՝ ասելով թավշյա հեղափոխություն: Շատ են ինձ հարցնում, թե արդյոք կարելի է այդ իրադարձությունները գունավոր հեղափոխություն անվանել, չի կարելի ասել, քանի որ գունավոր հեղափոխություն ասելով հասկանում ենք այն քաղաքական գործընթացները, որոնք աշխարհքաղաքական համատեքստ են պարունակում, և մեր գործընթացում նման համատեքստ չկար: Դա Հայաստանի ներքաղաքական գործընթաց էր»: Հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պատմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության, Հայաստանի ապագայի մասին, ինչպես նաև ընդգծել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առանցքային գործընկերը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան (Ֆեյսբուք) |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
