ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամկետի մասին
![]() 1344 Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 17:25 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների հարցով, գրում է ТАСС գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը: «Նախատեսվում է երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում: Կարծիքներ կփոխանակվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ»,- ասել է Կոժինը: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
