Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մարդիկ Երևանում կամ ավելի հեռու նստած՝ խելք են սովորեցնում արցախաբնակներին». Արա Պապյան

«Մարդիկ Երևանում կամ ավելի հեռու նստած՝ խելք են սովորեցնում արցախաբնակներին». Արա Պապյան
611
Կիրակի, 03 հունիսի, 2018 թ., 23:00

Արցախի վերջին իրադարձությունների մասին.

Հերթական տարօրինակ բանին ենք ականատես լինում՝ մարդիկ Երևանում կամ ավելի հեռու նստած, խելք են սովորեցնում արցախաբնակներին:

Միգուցե Հայաստանի այդ երկրամասի բնակիչներին թո՞ւյլ տաք սեփական ասելիքն ունենալ իրենց կյանքի ու կեցության հարցերում: Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք պակաս են մտահոգ Արցախի ճակատագրով ու անվտանգությամբ կամ պակաս են հասկանում դրանից, քան դուք: Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք պակաս իրավունքներ ունեն, քան մյուս հայաստանցիները կամ նոր շունչ չեն ուզում իրենց կյանքում:

Թողեք, թող մարդիկ տնօրինեն իրենց ապագան: