Շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ցուցարարները փակել են Ազատամարտիկների փողոցը

Ցուցարարները փակել են Ազատամարտիկների փողոցը
941
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 14:25

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում շարունակվում է հունիսի 2-ից մեկնարկած բողոքի ակցիան: Ոստիկանությունը հորդորել է բացել փողոցը, բայց ցուցարարները չեն ենթարկվում այդ պահանջին: «Պահանջում ենք հավասարություն, օրենքը պետք է բոլորի հանդեպ հավասար լինի: Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, մենք ուզում ենք համակարգի ղեկավարությանը փոխել: Պետք է նստի այն մարդը, ով կծառայի ազգին»,- ասում են արցախցիները, ովքեր պահանջում են ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության ղեկավարների հրաժարականը:

Երեկ նրանք հանդիպել են Բակո Սահակյանի հետ, բայց բավարարված չեն բանակցությունների արդյունքներով: