«Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման». Աբաշիձե
![]() 1634 Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 16:45 Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով՝ Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Թբիլիսիի STV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել չքաղաքականացնել դեպի Հայաստան առևտրային միջանցքների թեման, փոխացում է «Грузия онлайн»-ը: Նշենք, որ ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան առևտրային միջանցքների հարցով: «Մենք Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չենք քաղաքականացնի այդ թեման: 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը կապված է այդ թվականին կայացված որոշակի որոշումների հետ, երբ Ռուսաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Այդ համաձայնագիրը ստորագրվել է ԱՀԿ-ի շրջանակներում: Շահերի մասին դժվար է խոսել»,- ասել է Աբաշիձեն: Զուրաբ Աբաշիձեն դժվարացել է պատասխանել նաև այն հարցին, թե Վրաստանի համար այդ համաձայնագիրը քաղաքական է, թե տնտեսական: «Նախ թող աշխատի, ապա կդատենք, թե ինչ արդյունքներ կլինեն»,- հավելել է Աբաշիձեն: Հավելենք, որ Պրահայում Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կունենանք այլընտրանք Վերին Լարսին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
