Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Եղանակը Հայաստանում և Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում
239
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 07:50

Հանրապետության տարածքում հունիսի 5-ին, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում հունիսի 5-ին, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.80C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.70C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: