Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Տեղեկություններ կան, որ ԲՍՓՀ-ները նախկին իշխանությունից ներքին հրահանգ են ունեցել 1/3-րդով կրճատել հաշմանդամ ճանաչվածների թիվը». Ոսկան Սարգսյան

«Տեղեկություններ կան, որ ԲՍՓՀ-ները նախկին իշխանությունից ներքին հրահանգ են ունեցել 1/3-րդով կրճատել հաշմանդամ ճանաչվածների թիվը». Ոսկան Սարգսյան
906
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 15:45

Հայաստանում ժողովրդական հեղափոխություն է եղել, սակայն այն չի փոխել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքը (ԲՍՓՀ): Պայմանագրային զինծառայողը ծառայության ընթացքում ինսուլտ է ստացել, ուղեղը վիրահատել են, պարբերաբար նոպաներ է ունենում, վիճակը վատանում է, սակայն ԲՍՓՀ-ն նրան հաշմանդամ չի ճանաչում: Անառողջ լինելու եւ հաշմանդամ ճանաչվելու արանքում մի ահագին բաց կա, որի արանքում կոռուպցիոն ռիսկերով խուսանավում են ԲՍՓՀ-երը: Տեղեկություններ կան, որ այդ հանձնաժողովները նախկին իշխանությունից ներքին հրահանգ են ունեցել մեկ երրորդով կրճատել հաշմանդամ ճանաչվածների թիվը, որն էլ անխնա արել են: Նախորդ իշխանությունը, որը շքեղ ծախսեր է արել, բյուջեի փողերը վատնել, առողջարանային հանգստի համար բյուջեից գումարներ հատկացրել, հաշմանդամ մարդկանց զրկել է նրանց գոյության միջոցից: ԲՍՓՀ-ների աշխատաոճը, դրանց ղեկավարները պետք է փոխվեն: