«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)
![]() 1838 Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 15:25 Մոսկվայում ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հարցեր՝ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից մինչև էներգետիկ, հեռահաղորդակցման և բանկային ոլորտներ: «Մենք լավ բանակցություններ անցկացրեցինք, կառուցողական, վստահելի, դաշնակցային հարաբերությունների ոգով, որոնք կապում են մեր պետությունները, մեր ռազմավարական համագործակցության ոգով: Մենք հաստատում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը: Պատասխանել Հայաստանում իշխանափոխությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հնարավոր փոփոխության մասին լրագրողների հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ միության մասին հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու փոխընդունելի որոշումների որոնմանը: Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը խորը համագործակցություն ունի Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Լավրովին հրավիրել է Երևան: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
