Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ
211
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 14:05

Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: