Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այսպես չի կարելի շարունակել, մի՛ արեք». Ստյոպա Սաֆարյան

«Այսպես չի կարելի շարունակել, մի՛ արեք». Ստյոպա Սաֆարյան
660
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 16:40

ՀՀ իշխանություններն ասում են՝ ադրբեջանցիներն ուզեցել են Նախիջևանի լքված ադրբեջանական գյուղում գերեզմաններ այցելել, մարդասիրական քայլ ենք կատարել, թույլատրել ենք: Ո՞ւմ է պետք է մի մարդասիրություն, որը հակառակորդի կողմից այդպիսին չի գնահատվում, եթե այն սեփական երկրում ու աշխարհին ներկայացվում է որպես Ադրբեջանի զինված ուժերի հերթական հաջողություն՝ որպես շարունակվող հարձակում ու Նախիջևանից ուղությամբ կորցրած տարածքները պատառ-պատառ վերադարձնելու «սխրանք»: Իսկ երբ երկրիս ներսում սկսում ես կասկածել, թե արդյո՞ք կռուտիտի մեջ չենք ու անհաջող արդարացում չենք բերում լուրջ վրիպումների համար, թե արդյո՞ք որ կողմն է ճիշտ ասում, դա արդեն վատ է: ՊՆ խոսնակի վերջին հայտարարությունից հետո սպասենք ադրբեջանական կողմի արձագանքներին: Այսպես չի կարելի շարունակել, մի արեք, ՀՀ նոր իշխանություններ: