Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել
906
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 23:50

Արցախի Հանրապետության դատախազության կայքը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով:

Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 09.06.2018թ. որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոփոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել: