Այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն
![]() 1670 Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 16:15 Այսօր՝ հունիսի 12-ին, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն: Հայաստանը շրջանցող հերթական՝ TANAP (Տրանսատլանտյան գազամուղ) խողովակաշարի շինարարությունն սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և այժմ այն ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով կհասցնի Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա՝ նվազեցնելով Ռուսաստանից Եվրոմիության էներգետիկ կախվածությունը: Խողովակաշարի պաշտոնական բացումը կկայանա Թուրքիայի Էսքիշեհեր նահանգում: Այն տարեկան 16 միլիարդ քառ. մ գազ կմատակարարի: Մոտ 6 միլիարդ քառ. մ գազ՝ դեպի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանը բացել էր «Հարավային գազային միջանցք» հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 3500 կմ և անցնում է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի միջով դեպի Իտալիա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
