«Փաշինյանն ու Պուտինն անցնում են գործնական ձևաչափի». ռուս քաղաքագետ
![]() 1369 Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 11:15 Երեկ՝ հունիսի 13-ին, ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության նախապատրաստման շրջանակներում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը նշել են երկու երկրների միջև հարաբերությունների «հատուկ բնույթը»: Ըստ փորձագետների՝ որոշակի ընդմիջումից հետո, կապված Փաշինյանի թիմի՝ իշխանության գլուխ անցնելու հետո, Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում շփումների ակտիվացում է նկատվում: Այս մասին EADaily պարբերականի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նշենք, որ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը կայացավ Սոչիում Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: «Դա ծանոթություն-հանդիպում էր: Այլ հարց է, երբ Փաշինյանի այցից հետո Մոսկվա այցելեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ու հանդիպեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այդ ժամանակ շփումները նոր՝ պրոֆեսիոնալ մակարդակի անցան: Մոսկվա ժամանեց նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը»,- հիշեցրել է քաղաքագետը: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու Անդրկովկասում Ռուսաստանի շահերը՝ փորձագետները կարծիք են հայտնել, որ հայ-ռուսական դաշնակցությունը պատահականություն չէ, այլ անհրաժեշտություն: Փորձագետների խոսքով՝ Երևանում Ռուսաստանի հասցեին կարելի է բազմաթիվ քննադատական գնահատականներ լսել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները: «Հայաստանում կարծում են, որ Արևմուտքը պատրաստ չէ որևէ նախագիծ առաջարկել, որը կտարբերվի Վրաստանին կամ Ուկրաինային առաջարկված նախագծերից: Ո՛չ Վաշինգթոնը, ո՛չ Բրյուսելը պատրաստ չեն իրենց զորքերը տեղակայել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում և դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորն ու ընդունել ղարաբաղյան իրականաությունն, ինչպես դա անում է Մոսկվան»,- նշել է Մարկեդոնովը: Ըստ Մարկեդոնովի՝ Ռուսաստանը չի շտապում փոխել գործող ստատուս-քվոն և արագացնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Փորձագետը հայ-ռուսական շփումները նախարարների, վարչապետի մակարդակով առավել գործնական է բնութագրում: Մարկեդոնովը նկատում է նաև, որ Ռուսաստանը «հիացած չէ» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեղափոխության առաջնորդներով: «Անկասկած, նման խնդիր կա, և այն պատահական չի առաջացել»,- ասել է նա՝ մեջբերելով Վրաստանի և Ուկրաինայի փորձը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
